Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Չեմ հավատում, որ մինչև տարեվերջ Նիկոլ Փաշինյանը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ. ինչպես ինքն է ասում՝ իրեն գժի տեղ դնելով, կփորձի հետաձգել դա. Վանեցյան

Իշխանությունը 2021թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարողացավ վերարտադրվել նաև խաղաղության օրակարգն առաջ մղելով: Լրագրողների հետ զրույցում նշել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները մի քանի անգամ ԱԺ ամբիոնից, տարբեր հարցազրույցներում և հանրային ելույթներում ասել են, որ խաղաղության օրակարգը ձախողված է, թեպետ շարունակում են ասել՝ այո, բերելու ենք խաղաղություն, բայց ի՞նչ գնով:

«Ես չեմ հավատում, որ մինչև տարեվերջ Նիկոլ Փաշինյանը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ, որովհետև և՛ իմ անձնական կարծիքով, և՛ ստացված տեղեկությունների վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նա այլ խոստումներ է տվել տարբեր տեղերում և տեսնում է, որ չի կարողանում Հայաստանի, Արցախի ներսում իր խոստումները ի կատար ածել: Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը պատերազմի ընթացքում և դրանից հետո ուղղված են բացառապես իր իշխանությունը պահելուն: Ինքը հասկանում է, որ եթե գնա կտրուկ քայլերի, որը չի ընդունվի հայ ժողովրդի կողմից, ինքը կարող է կորցնել իշխանությունը: Ուստի, կարծում եմ՝ հերթական անգամ խաբելով, ինչպես ինքն է ասում՝ գժի տեղ դնելով, կփորձի հետաձգել դա»,- շարունակել է Արթուր Վանեցյանը:

Ըստ նրա՝ պետք է օր առաջ լուծվի Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրը, պետք է վերականգնվի մեր անվտանգային համակարգը, և պետք է կարողանանք նորմալ դիրքերից բանակցել:

Իսկ այն, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե նոյեմբերի 9-ից հետո Արցախի անվտանգությունն ապահովելու կարողություն, ռեսուրս Հայաստանի Հանրապետությունը չունի, Արթուր Վանեցյանն ասաց, որ իրենք իրավասու չեն նման հայտարարություն անել՝ հղում անելով ՀՀ հիմնադիր փաստաթղթին:

 «Բայց այս մարդիկ, անգամ մարդիկ չեմ ուզում ասել, ցույց են տալիս, որ իրենց համար կարևորն իրենց իշխանությունը պահելն է: Կարևոր չի՝ Արցախը կլինի՞, թե՞ չի լինի, կամ՝ Սյունիքում այս գյուղը կլինի՞ մերը, թե՞ չի լինի՞»,- շեշտել է Վանեցյանը:

Նա անդրադարձել է նաև Արցախի հարցի կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական և արևմտյան տարբերակներին:

«Պաշտոնապես որևէ բան մենք չենք տեսել, որևէ փաստաթուղթ չենք տեսել, կարող ենք խոսել մամուլում հայտնված առաջարկների մասին: Ըստ դրանց, կա միացյալ Արևմուտքի կողմից առաջարկ, որն ուղիղ ասում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ ռուսական տարբերակն ասում է, որ Արցախի հարցը պետք է հետաձգվի, ստատուս-քվոն պահպանվի, հետագայում այս հարցը լուծվի: Ես այս պարագայում կողմնակից եմ, որ Արցախը գոնե մնա այս վիճակում, մինչև կունենանք հետագայում հնարավորություն Արցախի կարգավիճակը լուծելու»: