Անցած տարվա ընթացքում աշխարհում գրանցվել է զբոսաշրջության 4.4 տոկոս աճ
2015 թվականին ռեկորդային ցուցանիշի է հասել զբոսաշրջիկների թիվը ողջ աշխարհում ՝ ավելանալով 4.4 տոկոսով։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության հայտարարության մեջ։
Ցուցանիշն անցած տարի հասել է 1.18 միլիարդի նշագծին։ Օտարերկրյա զբոսաշրջության մակարդակն աճել է Եվրոպայում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Ամերիկայում։ Tass գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկչական գործողությունների սպառնալիքի պատճառով Հյուսիսային Աֆրիկայում գրանցվել է 8 տոկոսի անկում: