«Ինտերը» պատրաստ է ամեն կերպ թիմում պահել իր ֆուտբոլիստին
«Ինտեր»-ի մարզական տնօրեն Բեպպե Մարոտան կարծում է, որ ակումբը կարող է երկարաժամկետ պայմանագիր կնքել իր լավագույն պաշտպանի՝ Միլան Շկրինյարի հետ, քանի որ «Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է գնել ֆուտբոլիստին։
«Նա գերազանց է խաղադաշտում և դրա սահմաններից դուրս, ուստի ես լավատես եմ, որ մենք կարող ենք այդ բանակցությունների ավարտին հասնել մինչև Աշխարհի առաջնության ընդմիջումը։
Մենք շատ դրական նշաններ ենք տեսնում»,- նշել է Մարոտան։