Փաշինյանն ու Ալիևն այս ամիս կրկին կհանդիպեն. Բայրամովը մանրամասներ է հայտնել
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին՝ Բրյուսելում. նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նախորդ հանդիպումը կայացել է օգոստոսի 31-ին՝ Բրյուսելում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասեցլ է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա անդրադարձել է նաև իրանական լրատվամիջոցներում հաճախ հանդիպող հրապարակումներին, որոնք «խիստ անհանգստացնում են» պաշտոնական Բաքվին։ Բայրամովը, սակայն, նշել է, որ Թեհրանը հեռացնում է նման ելույթները։ Ադրբեջանը կառուցում է իր արտաքին քաղաքականությունը՝ ձգտելով լավ հարաբերություններ պահպանել իր հարևանների հետ։ «Մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկում այդ հարցում։ Իրանի և Ադրբեջանի միջև իրականացվել են մի շարք նախագծեր»,- նշել է նախարարը: