«Յուվենտուս»-ը ցանկանում է թիմ հրավիրել Ջանլուիջջի Դոննարումային
Չնայած նրան, որ ՊՍԺ-ի գործող պայմանագրի ավարտին մնացել է ավելի քան երեք տարի, «Յուվենտուս»-ը դեռ հավատում է, որ կարող է գրավել Ջանլուիջի Դոննարումային, քանի որ նրանք շարունակում են փնտրել Վոյցեխ Շչեսնիի հավանական փոխարինողին, հայտնում է Calciomercato-ն:
Իր դեբյուտային մրցաշրջանում Կեյլոր Նավասի հետ մրցակցությունից հետո Դոննարումման այս տարի ՊՍԺ-ում դարձավ հիմնական դարպասապահը։
Նշվում է, որ թուրինյան ակումբը դիտարկում է իտալացի դարպասապահին թիմ հրավիրելու տարբերակները։