«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Բրահիմ Դիասի համար վճարել 55 միլիոն եվրո
Իսպանական El Nacional պարբերականը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Բրահիմ Դիասի ծառայություններով, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Միլան»-ում։
«Կարմիր սատանաները» պատրաստ են բանակցություններ սկսել Մադրիդի «Ռեալ»-ի հետ։
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է իսպանացու համար առաջարկել 55 միլիոն եվրո։