Ես վստահ եմ, որ այս նշանակումը լինելու է ի նպաստ Արցախ աշխարհի և Արցախի ժողովրդի. Տիգրան Արզաքանցյան
«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ և կից գրել.
«Այսօր (երկ-խմբ.) տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետնախարար։ Սա կարևոր և միևնույն ժամանակ պատասխանատու առաքելություն է և ես վստահ եմ, որ այս նշանակումը լինելու է ի նպաստ Արցախ աշխարհի և Արցախի ժողովրդի»։