Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Հասարակություն

Հանրահավաքն իրոք պատմական է. մամաս էլ է գալու. Գեղամ Մանուկյան

Հանրահավաքն իրոք պատմական է. ՄԱՄԱՍ էլ է գալու...Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Նոյեմբերի 5-ի Հանրահավաքն ինձ համար առանձնահատուկ է դառնում բոլոր առումներով։ Քիչ առաջ մայրս, որ ամեն վայրկյան ապրել է մեր երկրում տեղի ունեցածով, անհանգստացել, արտասվել, ցավ ու կորուստ ապրել, բայց երբեք չէր մասնակցել հանրահավաքի, հանկարծ ինձ հայտնում է, որ վաղը գալու է հանրահավաքի։ ՄԱՅՐՍ, որի մասին հրապարակային երբեք չեմ խոսել։

*ՄԱՅՐՍ, որն ապրել է մեր ազատագրական պայքարի ողջ ընթացքը։

ՈՒ թվարկեմ մի քանի դրվագ. 1992 թվական հունիսի 30, Քանաքեռում հացի հերթից տուն գալով արցունքոտ աչքերով բողոքում էր, որ հացի հերթում բոլորը խոսում էին նախօրեին, երեկոյան Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին, ու սիրտը ցավում էր, որ նույն մեր հարաևնները հավատեցել էին խոսքին, թե Հայաստանում դաշնակցականներին 20 դոլար «ամսական» են վճարում։ (Նա հո գիտե՜ե՜ե՜ե՜ր, որ այդպես չէ, իր տղան՝ ես դեռ տարիներ առաջ էինք այդ ուղի բռնել ու դաշնակցականի Ուխտն արել։ Գիտեր, քանի որ ինքն էր ինձ, դպրոցականիս տարել իր պացիենտի տուն (թիֆլիսեցի Ռոբերտը), որն էլ արցախյան հարցն էր ներկայացրել դեռ խորհրդային տարիներին։

*ՄԱՅՐՍ, որը 1992-ի օգոստոսից արդեն երկու կես էր՝ Քանաքեռ ու Արցախ, ուր կամավոր էր գնացել որդին։

*ՄԱՅՐՍ, որն 1992-ի դեկտեմբերի 28-ին հանկարծ տեսավ մի քանի օրով տուն վերադարձած որդուն ու քանի որ լավ կարուձեւ գիտի, նրա համար զինաբաճկոն (боежилет) կարեց, որի շնորհիվ էլ եղբայրս չզոհվեց 1993-ի փետրվարին, Գրադի արկից։

*ՄԱՅՐՍ, որը մի օր խիստ զայրացած տուն եկավ Դաշնակցության «Ազատամարտ» շաբաթաթերթը ձեռքին, որի էջերում նկարագրված էր, թե նրա որդին շրջափակման մեջ է հայտնվել թիֆլիսեցի Մամիկոնի (ներկայիս՝ պահեստազորի գնդապետ) հետ, ու մի քանի ժամ մղած մարտից հետո թշնամուն ջախջախել են։

Իսկ ես «Ազատամարտ»-ի այդ համարը տուն չէի բերել։ (Հո գիժ չէի՞) *ՄԱՅՐՍ, որ շան լափը լցրեց գլխիս, քանի որ չէի ասել եղբորս վիրավորման մասին, ու երբ տեսել էր, հասկացել էր՝ կես մարդ է դարձել տղան։

*ՄԱՅՐՍ, որն ապրեց Արցախով, անհանգիստ գիշերներով, տարիներով։ Երբ որդին արդեն Պաշտպանության նախարարությունում էր, բայց մեկ վայրկյանում ապրիլյանում առաջնագծում հայտնվեց, ու անքուն գիշերների շարքը…ամեն ինչով,

*ՄԱՅՐՍ, որն իր հիվանդների մեջ միշտ գտնում էր որդու մոտ ծառայած զինվորի, ենթասպայի, սպայի կամ նրանց հարազատի ու անդադար խոսում։

*ՄԱՅՐՍ, որը 2 ու կես տարի ինձ տեսավ բանտում, առավել ուժեղ եղավ, քան հանգուցյալ հայրս, արցունք չկաթեցրեց։ *ՄԱՅՐՍ, որը ողջ կյանքում հարազատ զինվորն ու զինակիցը եղավ հորս համար, մեր ընտանիքի սյունը,

*ՄԱՅՐՍ, որն անցավ ամեն ինչով, իսկ 44-օրյային արդեն պետք է մտածեր գեներալ որդու ու կամավոր թոռան մասին։ Հետո՝ նաև մահվան դուռ հասած որդու ապաքինման մասին աղոթեր (թեեւ այլ է մայրս՝ սառնասիրտ, մտքում է աղոթում, երբեք չես տեսնում)։

*ՄԱՅՐՍ, որն անցավ բանտերի դռներով՝ ԱԱԾ մեկուսարանից մինչեւ Արթիկ քրեակատարողական՝ որդուց մինչև թոռ։

ՈւԺԵՂ է ՄԱՅՐՍ։ Բայց առաջին անգամ որոշեց՝ 75-ամյա մայրս. Գալիս է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ։ Գիտի, որ ամեն մեկի ներկայությունը պարտադիր է։ Ասում եմ՝ Մամ, կհոգնես, մեկ է՝ տնեցիներով այնտեղ ենք լինելու։ Պատասխանում է՝ Բա ասում եք, կարևոր է, ինչպես կլինի՞ չգամ»։

Հանրահավաքն իրոք պատմական է։ ՄԱՄԱՍ էլ է գալու։ Նրա ձեռքից պրծում չկա...»,-գրել է նա։