Սա գավաթ է ամբողջ կյանքի համար․ Մբապպեն խոսել է աշխարհի առաջնության մասին
Կիլիան Մբապեն խոսել է գալիք աշխարհի առաջնության մասին։ «Մենք անելու ենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ։
Սա գավաթ է ամբողջ կյանքի համար։ Մենք կփորձենք անել հնարավորը, և չեմ կարծում, որ մարդիկ պետք է մեզ դատեն այն բանի համար, թե ինչ ենք մտածում, այլ պիտի գնահատեն խաղադաշտում մեր խաղը»,- ասել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը Canal+-ին տված հարցազրույցում:
2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: