Զլատան Իբրահիմովիչը խոսել է Էրլինգ Հոլանդի մասին
Զլատան Իբրահիմովիչը խոսել է Էրլինգ Հոլանդի մասին։ «Նա շատ խելացի խաղացող է: Նա չի անում այն, ինչի ընդունակ չէ։
Նա չի իջնում գնդակն ընդունելու համար, այլ սպասում է դարպասի առաջ, որպեսզի ամեն ինչ որոշի այնտեղ։ Նա ինձ հիշեցնում է այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Ինձագին, Տրեզեգեն, Վիերին: Սա այս խաղացողների նոր տարբերակն է: Կարո՞ղ է Գվարդիոլան ստիպել նրան ավելի առաջադիմել:
Գվարդիոլայի էգոյից է կախված՝ նա թույլ կտա՞ իրենից մեծ դառնալ, թե՞ ոչ»,- ասել է «Միլան»-ի հարձակվողը։
Հիշեցնենք, որ Զլատանը Պեպի հետ աշխատել է «Բարսելոնա»-ում: