Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ընտրակեղծարարները կպատժվե՞ն, թե՞ անպատժելիությունը ՔՊ վարչություն էլ է սողոսկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպեսև սպասվում էր՝ ՔՊ-ում փորձելու են ծածկադմփոց անել վարչության ընտրությունների հետ կապված կեղծիքը՝ հանրության աչքին թոզ փչելով, թե կատարվածը տեխնիկական անփութության հետեւանքով է։  

Նախօրեի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանի մոտ նորընտիր վարչության կազմով քննարկումից հետո երեկ առավոտյան կուսակցությունը հայտարարություն տարածեց վարչության կազմի փոփոխության մասին, համաձայն որի` ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը վերահաշվարկի եւ «ճշգրտումների» արդյունքում դուրս են մնացել վարչության կազմից՝ իրենց տեղը զիջելով պատգամավոր Արսեն Թորոսյանին եւ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին։ Նորընտիր վարչության անդամ Գևորգ Պապոյանն ասել էր, թե խոսք չի կարող լինել միտումնավոր կեղծիքի մասին, նորմալ է, որ վերահաշվարկի արդյունքում «մեկի ձայնը երկուսով ավելացել կամ երեքով պակասել է»: Իբրև թե «մի հատ վերեւ կամ ներքեւ են կարդացել, կամ մուտքագրողը հոգնած է եղել՝ մկնիկը վերև-ներքև է արել»: Մինչդեռ խոսքը ոչ թե մեկ-երկու ձայն վերեւ-ներքեւ տանելու, այլ տասնյակ ձայների կեղծման մասին է: Օրինակ, պարզվել է, որ Համբարձում Մաթևոսյանը ստացել է 391 քվե, մինչդեռ համագումարից հետո ասել էին 418, Վիլեն Գաբրիելյանին հավելագրել էին 40, Տրդատ Սարգսյանին՝ 30 ձայն, և սա վկայում է միտումնավոր զեղծարարության մասին։

Մեզ ասացին, որ նորընտիր վարչության հետ նախօրեի հանդիպմանը Փաշինյանն ասել է, որ վարչության կազմը պետք է փոխվի, մնացած հարցերին կանդրադառնան առաջիկայում, քանի որ հարցեր կան պարզելու։ ՔՊ-ի ներսում վրդովված են տեղի ունեցածից։ Պատգամավորներից մեկը մասնավոր զրույցում ասաց, որ գուցե հանրությունից թաքցնեն կատարվածն ու փորձեն ծածկադմփոց անել,  բայց թիմից չեն կարող․ «Փաստն այն է, որ պատը ճաք է տվել, հիմա ինչքան էլ սվաղեն, ինչ-որ ժամանակ հետո այդ ճաքը զգացնել է տալու, ուստի պետք է պատը հիմնովին վերանորոգեն»։ Մեկ ուրիշն ասաց․ «Զուռնայի ձենը շուտով կլսվի», և վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն անհետեւանք չի թողնի սա, քանի որ խնդիրը միայն ընտրությունները կեղծելու մեջ չէ, կան ավելի խորքային գործընթացներ։

Բանն այն է, որ չնայած համագումարի կազմակերպիչը և կատարվածի համակարգողն ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն էր, և նրա անմիջական կազմակերպմամբ են տեղի ունեցել այս զեղծարարությունները, սակայն Դավոյանը միայնակ նման բան չէր անի, դա կատարվել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քավորությամբ, եւ ձայների հավելագրումներն էլ արվել են հիմնականում Պապիկյանի մերձավորներին: Գաղտնիք չէ, որ վերջինս հավակնում է դառնալ Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդը եւ բոլոր ոլորտներում ու կառույցներում իր մարդկանց է ներդնում: Դա է պատճառը, որ ստեփանավանցիների տեսակարար կշիռն ու ազդեցությունը երկրում աճ է ապրել:  Թիմում գիտեին, որ համագումարից եւ ընտրություններից առաջ շատ ակտիվ աշխատանքներ են տարել Սուրեն Պապիկյանը, նրա ազդեցության տակ գտնվող նախկին մարզպետները, ովքեր այժմ կառավարության անդամներ են` Գնել Սանոսյանը, Համբարձում Մաթեւոսյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Տրդատ Սարգսյանը։ Համբարձում Մաթեւոսյանը հենց Պապիկյանի պասով է փոխվարչապետ դարձել, Տրդատ Սարգսյանը ստվերի պես հետեւում է Պապիկյանին: Նրանք նախ աշխատել են համագումարի պատվիրակների ընտրության ժամանակ` ամեն ինչ արել են, որ իրենց մտերիմները դառնան ընտրիչներ: 

ՔՊ ակտիվների այս խումբն «աշխատել» է հաշվիչ հանձնաժողովի հետ, որտեղ ընդգրկված են եղել պատգամավորների նախկին օգնականներ, ԱԺ փորձագետներ, ովքեր կառավարվել են այս խմբակի կողմից։ 

Մեզ պատմեցին նաև, որ այս խմբի կողմից յուրային պատվիրակներին նախընտրելի 15 թեկնածուների ցուցակ է բաժանվել, ինչպես նաեւ՝ «սեւ ցուցակ», թե հատկապես որ ՔՊ-ականների օգտին պետք չէ քվեարկել։

«Սև ցուցակում» են եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը, Մարիա Կարապետյանը, Արմեն Գրիգորյանը, եւս մի քանի անուն։ Համագումարի կազմակերպչական թիմը նախապես Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ հաշվի են առնվել կուսակիցների բոլոր դիտողություն-առաջարկները՝ հնարավորինս արդար-թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար համապատասխան մեխանիզմներ գործադրելու հարցում, սակայն հետագայում պարզվել է, որ ո՛չ թեկնածուների վստահված անձինք են հաշվարկին մասնակցել, ո՛չ էլ քվեաթերթիկները հաշվարկելիս թերթիկներն այնպես են պահել, որ մոնիթորի առջեւ հետեւող կուսակից ընկերներին տեսանելի լինի, թե ում անունն է այնտեղ գրված։

Վերադառնալով վերահաշվարկին՝ ո՛չ ՔՊ կանոնադրությունը, ո՛չ էլ «Կուսակցությունների մասին» օրենքը ներկուսակցական ընտրությունների բողոքարկման մեխանիզմ չի սահմանում: Եվ ոչ մեկը չի ենթադրել, որ որեւէ մեկն այդ զեղծարարությունը կբացահայտի եւ որեւէ մեկը կպահանջի վերահաշվարկ անել: Բայց այդպես մտածողները հաշվի չէին առել, որ կա Արսեն Թորոսյանի ֆենոմենը, ով վստահ է եղել, որ ինքը բավարար ձայներ է ստացել, ուստի հենց առաջին պահից սկսել է բողոքել: Եվ կլինի «Հրապարակի» նման մի լրատվամիջոց, որը ՔՊ խոհանոցից լուրը կստանա եւ թեման կդնի շրջանառության մեջ»: