Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Մեղրիի ԲԿ տնօրենի գլխին սև-մութ ամպեր են կուտակվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեղրիի բժշկական կենտրոնի շուրջ բուռն կրքեր են բորբոքվել։ Ինը տարվա տնօրեն, համատեղության կարգով գլխավոր բժիշկ Լուսինե Վարդանյանին ուզում են հեռացնել պաշտոնից, մինչդեռ նրա աշխատանքային պայմանագրի ավարտին դեռ 1 տարի 1 ամիս ժամանակ կա։ Երեկ Վարդանյանի ամուսինը՝ Արմեն Մեխակյանը, մեզ ասաց, որ իր կնոջ վրա սեւեռվել է նախկին ՀՀԿ-ական փոխմարզպետ Նարե Ղազարյանը, վերջինիս էլ ուղղորդել է Մեղրիի նախկին համայնքապետի պաշտոնակատար, ներկայում տարածքային կառույցի ղեկավար, կարատեիստ Արարատ Թումանյանը, իսկ Թումանյանի «թշնամությունը» հետաքրքիր նախապատմություն ունի։

ԲԿ տնօրենի ամուսինը մեզ պատմեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը 2021-ի ընտրություններից առաջ այցելել է Ագարակ, այն ժամանակվա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը խնդրել է հնարավորինս շատ մարդ հավաքել, որ դիմավորեն վարչապետին․ «Բայց քանի որ Արարատը չհարգված է այստեղ, ընդամենը 5 մարդ էր հավաքել, ես հավաքեցի ընկերներիս, եւ դիմավորեցինք, դրանից հետո Թումանյանը թարսվեց կնոջս հետ»։ Մեխակյանի կարծիքով՝ նրա հրահրմամբ է, որ «քոչարյանական» փոխմարզպետ Նարե Ղազարյանը մի քանի ամիս է՝ ուզում է ազատվել Լուսինե Վարդանյանից և նրա փոխարեն նշանակել Կապանի հիվանդանոցում վերջերս ուրոլոգ նշանակված Սևակ Մարտիրոսյանին, ում քեռին՝ Ռոման Սարգսյանը, կարկառուն ՀՀԿ-ական է։ Նա տարիներ շարունակ, ըստ Լ․ Վարդանյանի ամուսնու, եղել է մարզի ՀՀԿ-ական կառույցի ղեկավարը։

Նշենք, որ մարզպետարանին մոտ կանգնած աղբյուրներն էլ ասում են, որ իրականում համատարած դժգոհություն կա տնօրենից, ինչի վկայությունը մեղրեցի ծննդկանների՝ Կապանի ծննդատանն ազատվելու նախընտրությունն է։ Պատմում են նաև, որ Մեղրիի ԲԿ տնօրենը 44-օրյա պատերազմի զոհերից մեկի ծնողների հետ անհարգալից է եղել, պատռել է թղթերը, նետել երեսին և այլն։ Ամուսինն այս բոլորը զրպարտանք է որակում․ «Ամեն կերպ ուզում են քշել կնոջս, հիմա իրենք են մեզ ասում, թե իբր քոչարյանական ենք։ Զրպարտում են։

Արարատ Թումանյանն է այս արշավի հեղինակը, ինքը երբ ժամանակավոր պաշտոնակատար էր, ծառայողական «Տոյոտայի» պագրիշկաները գողացել-տարել էր իր գարաժ, նոր համայնքապետ Բագրատի տղաներն իր գարաժից էին հայտնաբերել, 350 հազար բյուջեից դուրս էր գրել, իբր հիվանդանոցի համար փայտ առնեն, բայց բոլորը գիտեն, որ հիվանդանոցը պլիտաներով է ջեռուցվում, ու այս մարդը փոխմարզպետի միջոցով պայքարում է կնոջս դեմ։ Փոխմարզպետն օրումեջ առողջապահության բաժնի ղեկավարին ստիպում է, որ զանգի Լուսինեին, հորդորի՝ դիմում գրել, հակառակ դեպքում երկուսի համար էլ վատ կլինի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: