Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանությունը կախված է նրանց գործողություններից. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանն ասել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանությունը կախված է նրանց գործողություններից:
Թուրք առաջնորդն այս թեման քննարկել է Թուրքիա այցելած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Նրանք խոսել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին՝ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու համար։