Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Արցախի կարգավիճակի հարցը «մտածված» բանակցություններից հանողը խոսում է նախկինում Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի անվտանգությունը ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլև ողջ հայության անվտանգության հարցն է։ Եվ եթե մարդիկ կային, ովքեր մտածում էին, թե Արցախը բեռ է, և այն հանձնելով հնարավոր է ավելի բարեկեցիկ կյանքով ապրել, չարաչար սխալվեցին, քանի որ ներկայում արդեն վտանգված է ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը։ Եթե 1994 թվականից ի վեր ունեինք ստատուս քվոյի մի վիճակ, որտեղ Հայաստանն ու Արցախը հանդես էին գալիս որպես հաղթող կողմեր և բանակցում այդ դիրքերից, ապա 2020 թվականի Արցախյան պատերազմից ու փաշինյանական պարտությունից հետո իրավիճակ է փոխվել։ Հիմա Հայաստանը հանդես է գալիս որպես պարտված կողմ, և դրանով է պայմանավորված, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն իջեցրել են «նշաձողը» Արցախի կարգավիճակի հարցում, այլև հայտարարություններ են հնչեցնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանի գլխավորած իշխանությունն ուղղակի պայմաններ ստեղծեց պատերազմի և պարտության համար։

Դեռ նոր իշխանության եկած՝ նա անմիջապես սկսեց բողոքել, թե Արցախի հարցում ծանր ժառանգություն է ստացել։ Այն, որ նման «ծանր ժառանգության» մասին խոսելը անհեթեթություն է, փաստացի չի քննարկվում, բայց եթե նույնիսկ ընդունենք, որ 1994 թվականի հրադադարով հաստատված ստատուս քվոն «ծանր ժառանգություն» էր, ապա այսօրվա իրավիճակին ի՞նչ գնահատական կարող ենք տալ, երբ, հենց իշխանությունների խոստովանությամբ, Հայաստանը ռեսուրսներ չունի Արցախի անվտանգության ապահովման համար, իսկ երկրի տարածքների մի մասն օկուպացված է հակառակորդի կողմից։ Եթե նոր իշխանության եկած ղեկավարը Արցախի հիմնահարցում ոչ թե իրավիճակն ավելի բարելավելու մասին է մտածում, այլ միայն ծանր ժառանգությունից, դա ցույց է տալիս իր տրամադրվածությունը և մտադրությունները տվ յալ խնդրի շուրջ։ Ուստի պատահական չէ, որ Փաշինյանը հայտարարեց, թե բանակցությունները սկսելու է իր կետից, այսինքն՝ հրաժարվելու է նախկինների «ծանր ժառանգությունից»։ Ու բանակցությունների փաշինյանական տրամաբանությունը հետևյալն էր, թե ինքը մանդատ չունի Արցախի անունից բանակցելու, հետևաբար պետք է Արցախը վերադառնա բանակցությունների սեղան կամ, այլ կերպ ասած, դառնա բանակցությունների կողմ։

Նաև պատահական չէ, որ իր կողմից ներկայացված «դիրքորոշումը» նա փորձում էր խաղարկել նաև ներքաղաքական տեսանկյունից՝ ձգտելով ներկայացնել, թե 1998 թվականին Քոչարյանը Արցախը դուրս է թողել բանակցություններից, իսկ հիմա ինքը Արցախը վերադարձնում է բանակցությունների սեղան։ Իհարկե, 1998 թվականին «Արցախը բանակցություններից դուրս թողնելու» խնդրի վերաբերյալ թե՛ այդ ժամանակվա իշխանությունների, թե՛ բազմաթիվ փորձագետների կողմից մանրամասն պարզաբանումներ ներկայացվել են, և նույնիսկ հարկ չկա այդ հարցի վրա շատ ծանրանալու։ Այլ հարց է, որ այդ թեման Փաշինյանը շահարկում է ներքաղաքական միավորներ վաստակելու համար։ Արդյունքում նա կարողացա՞վ Արցախին դարձնել բանակցային կողմ։ Իհարկե, ոչ:

Ավելին, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվեց բանակցել Արցախի իշխանությունների հետ, այլև հրապարակ եկավ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի գործոնը։ Իսկ այդ համայնքի ներկայացուցիչների հետ սկսեցին հանդիպումներ ունենալ տարբեր արտասահմանյան դիվանագետներ ու պաշտոնյաներ։ Փաստացի Փաշինյանն «իր կետով» ոչ միայն ձախողեց բանակցային ողջ գործընթացը, այլև Արցախի թեման իջեցվեց Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մակարդակի։ Ու նաև դա է պատճառը, որ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահը պնդում էր, թե Բաքուն ամբողջովին հասնում է իր նպատակներին։ Ի վերջո, Փաշինյանն իրավիճակը հասցրեց պատերազմի, ի հետևանս էլ Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ չդատապարտվեց միջազգային հանրության կողմից և պատժամիջոցներ չսահմանվեցին ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետ կապված։ Բայց զավեշտալին այն է, որ նույնիսկ ներկա աղետալի իրավիճակում, Փաշինյանը, որ ստորագրել է նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն հայտարարության տակ ու մեր հայրենիքի մի զգալի մասը հանձնել թշնամուն, շարունակում է կրկին խաղարկել Արցախին բանակցությունների մեջ ընդգրկելու իր հին երգը այն կոնտեքստում, թե իբր ուղղում է 1998 թվականի սխալը։

Իսկ Փաշինյանի թեզերը նմանակելով՝ քպականները դեմքի լուրջ արտահայտությունով հիմնավորում են, թե վերջապես Ադրբեջանը կխոսի ուղիղ Արցախի հետ։ Եվ Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին խոսում է մարդ, որը բառացի խոստովանում է, թե իրենք մտածված են Արցախի կարգավիճակի հարցը հանել բանակցությունների օրակարգից: Ինչպես ասում են սոցցանցերում՝ ինչ անհարմար բան ստացվեց: Փաստացի ՀՀ իշխանությունների պատկերացրած երկխոսության հեռանկարը Արցախից, առավել ևս՝ Արցախի կարգավիճակից ձեռքերը լվանալն է ու Արցախի հայաթափումը։ Եվ դրանից հետո նրանց կարելի է «չեմպիոնի» կոչում շնորհել, թե ինչպես բանակցային կողմ դարձնելու մասին, կարգավիճակի հարցը «մտածված» բանակցություններից հանելու մասին խոսելով՝ Արցախը հայաթափեցին։ Եթե, իհարկե, թույլ տրվի...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում