Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Հասարակություն

«ԼՈւՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է պատերազմ վարելու կիբեռմիջոցների իրավաչափությունը

Կիբեռպաշտպանության ոլորտում ՀՀ քաղաքականությունը

Անվիճելի է, որ 21-րդ դարում տեղեկատվական անվտանգությունը, կիբեռանվտանգությունը և կիբեռպաշտպանությունը ազգային անվտանգության և պետական պաշտպանության պարտադիր և կարևորագույն բաղկացուցիչ տարր են, իսկ տվյալ ուղղություններով համապարփակ ռազմավարական փաստաթղթերի մշակումն ու իրագործումը (ներառյալ՝ պարբերաբար դրանց վերանայումն ու լրամշակումը)` նշված ոլորտների արդյունավետ կառավարման և պետության պաշտպանության ու անվտանգության ապահովման համար անփոխարինելի միջոցներ։Կիբեռտարածքն արդեն վաղուց դիտարկվում է որպես պետությունների կողմից պատերազմ վարելու սովորական հարթակ, ինչպես ցամաքային, օդային և ջրային տարածքները, իսկ կիբեռզենքերը՝ սովորական զինատեսակներին զուգահեռ՝ որպես պատերազմ վարելու այլընտրանքային միջոցներ։Պատահական չէ, որ վերջին տասնամյակների ընթացքում պետությունները արտաքին թշնամուց պետական պաշտպանության համատեքստում մեծ ուշադրություն են դարձնում նաև կիբեռպաշտպանությանը՝ առաջին հերթին մշակելով կիբեռպաշտպանության մասով պետության ռազմավարությունը և պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։

Վերոնշյալի համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած ագրեսիան և դրա շարունակական դրսևորման բարձր հավանականությունը «ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է պատերազմ վարելու կիբեռմիջոցների իրավաչափությունը և մասնավորապես կիբեռպաշտպանության ոլորտում ՀՀ քաղաքականությունը։

Հայաստանի Հանրապետությունը տեղեկատվական անվտանգության և «էլեկտրոնային հասարակության» ձևավորման ու զարգացման ապահովման ոլորտում կոնկրետ միջոցները սկսել է ձեռնարկել արդեն 2000-ական թվականների առաջին տասնամյակում: Այսպես, 2001թ.-ին ստորագրվեց, 2006թ.-ին ռատիֆիկացվեց և 2007-ին ուժի մեջ մտավ«Կիբեռհանցագործությունների մասին» 2001թվականի Բուդապեշտի կոնվենցիան։

2008-2009թթ. ՀՀ կառավարությունն ընդունեց կիբեռանվտանգության ոլորտում մի շարք ռազմավարական փաստաթղթեր: ՀՀ նախագահի 2009թ. հուլիսի 26-ի «ՀՀ տեղեկատվական անվտանգության մասին» հայեցակարգը հաստատելու մասին» կարգադրությունը ՀՀ-ում պետական մակարդակում կիբեռանվտանգության ոլորտի առաջին պաշտոնական քայլերից էր: Վերջինիս զուգահեռ ստորագրվեց նաև միջգերատեսչական կոմիտեի ստեղծման մասին կարգադրությունը։

ՏԱ հայեցակարգը և կոմիտեի կազմը հաստատվել էին ՀՀ նախագահի կողմից, ինչը նշանակում է, որ տեղեկատվական անվտանգությունն ապահովելու քաղաքականությունը գտնվում էր ՀՀ նախագահի անմիջական հսկողության ներքո:ՏԱ հայեցակարգն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2010թ. փետրվարին հաստատվեց այս ոլորտում ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը ընդունելու մասին կառավարության որոշումը։

Էլեկտրոնային հասարակության ձևավորման և կիբեռանվտանգության վերաբերյալ ՀՀ քաղաքականության ղեկավարումը ՀՀ վարչապետի գործառույթն էր։ՀՀ-ում կիբեռանվտանգության ոլորտում պետական առանձին ռազմավարական փաստաթղթերի մշակման, ինչպես նաև այս ոլորտում գործունեության իրականացման համար պատասխանատու ինստիտուցիոնալ կառուցակարգերի ստեղծման փաստն ինքնին առաջադեմ քայլ էր տվյալ ժամանակահատվածի համար։

Հաշվի առնելով ժամանակի ընթացքում ձևավորված միջազգային միտումները՝ 2017թ. հոկտեմբերին ՀՀ նախագահի և կառավարության կողմից նախաձեռնվեցին ոլորտի ռազմավարական փաստաթղթերի կատարելագործման և արդի մարտահրավերներին համապատասխանեցման գործընթացը. մասնավորապես, ուժը կորցրած ճանաչվեցին տվյալ պահի դրությամբ ոլորտը կարգավորող փաստաթղթերը, և զուգահեռաբար 2017-ի վերջին և 2018-ի սկզբին մշակվեցին ՀՀ կիբեռանվտանգության ռազմավարության, ինչպես նաև ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության ռազմավարության նախագծերը:

Թվում էր, թե Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս փաստաթղթերը պետք է պետության կողմից դիտվեին որպես առաջնահերթություն, լրամշակվեին, վերջնականացվեին, վաղուց ընդունված լինեին և այսօր գտնվեին իրականացման փուլում, սակայն այս հարցի շուրջ իրականացրած վերլուծությունը հանգեցնում է ցավալի եզրահանգումների. իրողությունն այն է, որ 2017 թվականից առ այսօր Հայաստանի Հանրապետությունը չունի տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև կիբեռանվտանգության և ռազմականկիբեռպաշտպանության ոլորտներում որևէ ռազմավարական փաստաթուղթ:

Ինչպես արդեն նշվել էր, ՏԱ հայեցակարգը ուժը կորցրել էր ՀՀ նախագահի 2017թ. նոյեմբերի 11-ի կարգադրությամբ, իսկ ՀՀ տեղեկատվական անվտանգության հայեցակարգի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀ նախագահի կարգադրությունն ուժը կորցրել է ՀՀ նախագահի 2018թ.-ի ապրիլի 5-ին կարգադրությամբ։Տրամաբանորեն դրան պետք է հաջորդեր նոր ռազմավարության կամ ռազմավարությունների մշակումն ու ընդունումը, որով տարաբնույթ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրարկումը կսահմանվեր որպես երկրի տեղեկատվական քաղաքականության իրականացման իրավաչափգործիք, կսահմանվեին կիբեռանվտանգության և կիբեռպաշտպանության իրականացման հիմնական կառուցակարգերը, իսկ կիբեռզենքերը կսահմանվեին որպես երկրի պաշտպանության համար օգտագործվող իրավաչափ միջոց և երկրի ռազմարդյունաբերության (սպառազինությունների) զարգացման իրավական եղանակ։

Փոխարենը այսօր տեղեկատվական անվտանգությանն ու կիբեռանվտանգությանն անդրադարձող հիմնական դրույթները ամրագրված են 2020թ. հուլիսի 10-ի ՀՀ անվտանգության խորհրդի որոշմամբ ընդունված ՀՀազգային անվտանգության ռազմավարության 7-րդ բաժնի 7.9-7.16-րդ կետերով։

Այս ռազմավարության դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ ռազմավարությամբ արձանագրված են հանրահայտ ընդհանրական բնույթի ճշմարտություններ և վերացական նպատակներ, հստակեցված չէ «տեղեկատվական անվտանգություն» և «կիբեռանվտանգություն» հասկացությունների տարբերությունը, իսկ ռազմական կիբեռպաշտպանության կարողությունների ձևավորման անհրաժեշտությունն առհասարակ անտեսված է։ Ավելին, ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությամբ «տեղեկատվական պատերազմ» ժարգոնի կիրառումը վկայում է այն մասին, որ ռազմավարության հեղինակները չեն հասկանում զինված հակամարտությունների համատեքստում կիբեռտարածքի օգտագործման իրական պոտենցիալը, ինչպես նաև առերևույթ չեն գիտակցում զինված հակամարտությունների ընթացքում տարբեր տեղեկատվականտեխնոլոգիաների կիրառման իրավաչափությունն ու նշանակությունը որպես հոգեբանական ներազդման միջոց։Կիբեռանվտանգության ապահովման կարևորությունն ամրագրված է նաև ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 11-ի «Հայաստանի թվայնացման ռազմավարությանը, ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին հավանություն տալու մասին»որոշմամբ, որով, ինչպես և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ, նախատեսված են հանրահայտ ընդհանրական բնույթի ճշմարտություններ և վերացական նպատակներ, իսկ ռազմական կիբեռպաշտպանության խնդիրն ամբողջությամբ անտեսված է։
Վերջին 5 տարիների ընթացքում պետական կառավարման մարմինների կողմից տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության և ռազմական կիբեռպաշտպանության ոլորտների զարգացման, քաղաքականության ձևավորման և ռազմավարությունների հաստատման ու իրականացման հարցում պետական կառավարման մարմինների դրսևորած պասիվ կեցվածքը և անգործությունն անթույլատրելի են՝ հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած անվտանգային և պաշտպանական խնդիրները: ՀՀ-ում կիբեռանվտանգության և ռազմական կիբեռպաշտպանության վերաբերյալ տեսլականի, քաղաքականության և ռազմավարական փաստաթղթերի բացակայությունը վտանգավոր իրողություն է՝ պետական պաշտպանության արդյունավետ կազմակերպման համատեքստում։ Խնդրի արդիականության և հրատապության մասին են վկայում նաև ՀՀ կիբեռանվտանգության և կիբեռպաշտպանության ապահովման մասով ՀՀ ցուցանիշները։

Այսպես, համաշխարհային կիբեռանվտանգության ինդեքսի 2020թ.-ին հրապարակված տվյալների համաձայն՝ տարածաշրջանի երկրներից (Ռուսաստան, Ղազախստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Բելառուս, Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան) Հայաստանից ավելի ցածր ցուցանիշներ ունեն միայն Ղրղզստանը (49,64), Տաջիկստանը (17,1) և Թուրքմենստանը (տվյալները բացակայում են)։ Իսկ ազգային կիբեռանվտանգության ինդեքսով 2020-ի դրությամբ Հայաստանն այլ պետությունների շարքում 90-րդն է՝ ունենալով նվազագույն զրոյական ցուցանիշ կիբեռանվտանգության քաղաքականության մշակման առումով, նվազագույն զրոյական ցուցանիշ՝ կիբեռտարածքում վտանգների վերլուծության տեսանկյունից, նվազագույն զրոյական ցուցանիշ՝ կիբեռտարածքում ճգնաժամի կառավարման տեսանկյունից, նվազագույն զրոյական ցուցանիշ՝ կենսական ենթակառուցվածքների և թվային ծառայությունների պաշտպանության տեսանկյունից և նվազագույն զրոյական ցուցանիշ՝ ռազմական ոլորտում կիբեռօպերացիաների կազմակերպման կարողությունների տեսանկյունից։


Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3t0BL8S։

Աղբյուրը՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ