Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր կուսակցության ղեկավարին
Թուրքիայի գլխավոր դատախազությունը Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ դատական գործ է բացել: Հայտնում է sondakika.com կայքը:
Քեմալ Քըլըչդարօղլուն Ժողովրդահանրապետական (CHP) 35- րդ ընդլայնված ժողովին, խոսելով երկրի նախագահ Թայիփ Էրդողանի մասին, նրան անվանել է բռնապետերի մնացորդ: Էրդողանի պահանջով գլխավոր դատախազությունը դատական գործ է բացել Քըլըչդարօղլուի դեմ:
Թուրքիայի սահմանադրության 299-րդ կետի համաձայն «Նախագահին վիրավորանք» հոդվածը ենթադրում է վիրավորողի նկատմամբ կիրառել 1-4 տարի ազատազրկում: Սակայն, Էրդողանը պահանջում է վիրավորանքի համար Քըլըչդարօղլուին տուգանել 100 հազար թուրքական լիրայով: Այժմ դատախազությունը սպասում է Խորհրդարանականների Մեղադրման բյուրոյի պատասխանին, որպեսզի սկսի դատական գործընթացը: