Եվս մեկ ընթացք կաշխատենք հարազատների հետ, որից հետո կկազմակերպվեն դիերի հողարկավորությունները. Անահիտ Ավանեսյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում առողջապհության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10 հայ զինծառայողների մարմիններից 5-ի դեպքում ունենք արդեն հաստատված փորձաքննության արդյունքները, մյուսներինն էլ ընթացքի մեջ է:
Անդրադառնալով հարցին, որ 44-օրյա պատերազմից հետո ևս կային մարմիններ, որոնց հետ կապված փորձաքննություններ էին իրականացվել, Ավանեսյանն ասաց. «Այդ պրոցեսն ամբողջովին ավարտված է: Արտերկիր ուղարկված փորձաքննությունների, նույնականացումների ամբողջ պրոցեսը փաստաթղթավորված է: Իհարկե, ունենք դեպքեր, երբ նույնականացված մարմինները ծնողների կողմից չեն ընդունվել, չեն հուղարկավորվել: Սա շատ նուբ թեմա է և որքան ժամանակն անցնում է, այնքան դժվարանում է այդ գործընթացը»:
Նրա խոսքով՝ կառավարությունն ունի պարտավորություն՝ այդ մարմինները հողարկավորելու:
«Մենք ևս մեկ ընթացք կաշխատենքծնողների, հարազատների հետ աշխատելուց հետո միացյալ հանձնաժողովային որոշումներ կկայացնենք հուղարկավորություններն իրականացնելու: Մենք պետք է հաշվի առնենք թե հոգևոր, թե սանիտարահիգիենիկ, և թե բազում այլ նրբություններ, որոնք չեն կարող տարիներով լուծում չստանալ»,-ասաց նա: