Անասնական, կենդանական, սեփական զարհուրելի մահը կանխազգացող կնոջ զկռտոցներ են. Նաիրա Զոհրաբյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին (տեսանյութ)
Ես կարծում եմ, որ ինքը պարզապես թղթին է հանձնում Աննայի և Նիկոլի վախերը: Իրենք սեփական վախերի գերին են դարձել: Այսօր Հյուսիսային պողոտայով քայլերթը100-ից ավելի թիկնապահների ուղեկցությամբ, դա սեփական վախը հաղթահարելու քայլերթ էր՝ երբ որ դու ինչ-որ բան պիտի անես, բայց վախենում ես, ասում ես՝ չէ, սա հաղթահարելու համար ես սա պիտի անեմ: Ես սա պիտի անեմ իմ ներքին վախերը հաղթահարելու համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի՝ Երևանում կայացած քայլերթին:
«Շատ ցավալի է, հայրն ուղիղ եթերում դիմում է, ասում է՝ տիկին, իմ տղայի նկարը հանիր քո էջից: Դա Հայաստանի օրենսդրության կոպտագույն խախտում է: Ցինիկաբար, լկտիաբար ոչ միայն չի հանում, այլև հատուկ երեկվա գրառման մեջ դիմում է այն տղաներին, որոնց ծնողներն այն քիչ բանակում են, ովքեր ամեն օր պայքարում են»,- ասաց Զոհրաբյանը:
Ըստ բանախոսի՝ Աննա Հակոբյանը զգում է սեփական վախճանը:
«Սարսափելի է, դա զարհուրելի է, դա անասնական, կենդանական, սեփական մահը կախազգող, սեփական զարհուրելի վախճանը կանխազգող կնոջ զկռտոցներ է: Սեփական զարհուրելի վախճանն ինքը շատ լավ գիտի: Այս մոլորակում իրենք գերեզման չեն ունենալու: Ես չեմ կարողացել մինչև վերջ այդ հոգեկան ստրիպտիզը կարդալ, դա հոգեսեռապաթոլոգիկ ստրիպտիզ է, որը պետք է փնտրել հոգեբուժության դասագրքերի մեջ»,- ասաց Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում