«Երևանի Ալրաղաց» ԲԲԸ տարածքում իրականացվելու են ապամոնտաժման աշխատանքներ. ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է, որ «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ տարածքում իրականացվելու են ապամոնտաժման աշխատանքներ և խնդրել քաղաքացիներին չանհանգստանալ:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ տարածքում իրականացվելու են ցորենի պահեստարանների ապամոնտաժման աշխատանքներ:
Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ տարածած հայտարարության մեջ: