Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Վազող տողեր

Սեյրան Օհանյանը դիմում է հաղթանակներ կերտած հրամանատարներին, մարտական ընկերներին, զինվորականներին․ «Ժամանակն է, որ կանգնեք մեր պայքարի առաջին գծում»

Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր ես տեսել եմ իրար հաջորդող սերունդներ, որոնց համար Հայրենիքին ծառայելը բարձրագույն պատի՛վ էր, առաքելություն։ Նրանցից յուրաքանչյուրն իր հերոսական հետքն է թողել մեր նորագույն պատմության մեջ, ինչպես Արթուր և Արսեն Աղասյանները՝ եղբայրներ, ովքեր, 44-օրյա պատերազմի օրերին լինելով մարտական գործողությունների տարբեր կիզակետերում, նույն օրը՝ 2020-ի հոկտեմբերի 2-ին, իրենց կյանքը նվիրեցին Արցախի փրկությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս», Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈւ գեներալ-գնդապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: 

Նա, մասնավորապես, գրել է. 

«Արթուրին հիշում եմ դեռևս 2016-ից, երբ լինելով շարքային զինվոր, տարիքով ամենափոքրը ծառայակից ընկերներից՝ նա նշանակվել էր դիրքի ավագ և ապրիլյան պատերազմի օրերին հիանալի կերպով կառավարել իր անձնակազմը։ Իրենց առջև դրված խնդիրը կատարելիս այդ փոքրամարմին երիտասարդն ու իր ընկերները, մեջք մեջքի տված ոչնչացրել էին իրենց ֆիզիկապես գերազանցող աժդահա հրոսակներին՝ թշնամու հատուկ նշանակության ջոկատայիններին ու որպես սրբություն պահել, պահպանել իրենց վստահված բարձունքը։

ՆՐԱՆՔ ՏԵ՛Ր ԷԻՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, և այդ գիտակցումը նրանց փոքր մարմինները դարձել էր ուժեղ, խրոխտ, անպարտելի։

Գնահատելով Արթուրի սխրանքն ու մարտավարական արագ, արդարացված որոշումները՝ ես շնորհեցի նրան լեյտենանտի կոչում։ Նա պարգևատրվեց նաև «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, արժանացավ 2016 թ․ Հատուկ մրցանակի։ Ու շարունակեց ծառայել Արցախի Պաշտպանության բանակում՝ որպես ավագ լեյտենանտ, հետագայում վաշտի հրամանատար, կապիտան։ Այդ ժամանակ նա չէր կարող անգամ պատկերացնել, որ ընդամենը ամիսներ անց, երբ սկսվի պատերազմը, 2020-ի հոկտեմբերի 1-ին իրեն շնորհվելու է Արցախի Հանրապետության բարձրագույն՝ Արցախի հերոսի կոչումը, ․․․իսկ մեկ օր հետո ինքն ու եղբայրը՝ զինվոր, հետախույզ, որ տարբեր դիրքերում կենաց-մահու կռիվ էին տալիս Հայրենիքը պաշտպանելու համար, պիտի հեռանային՝ ճանապարհով դեպի հավերժություն։
Անուն առ անուն վերհիշելով մեր զոհված որդիներին, եղբայրներին, մարտական, ծառայակից ընկերներին, համադրելով անցյալն ու ներկան, հաղթանակներն ու պարտությունը՝ մենք մեզ հարց պիտի տանք՝ ի՛նչ պատասխան ենք տալու այն մայրերին, ովքեր Արցախի, Հայաստանի պաշտպանության համար իրենց ամենասո՛ւրբն են նվիրել ու ապրելու իմաստը, ցանկությունը կորցրել են, ի՛նչ պատասխան ենք տալու այն կանանց, աղջիկներին, որոնց սիրո, երազանքների պատմությունն ընդհատվել է, և երջանկությունը անցյալ ժամանակ ունի այլևս։

Պատասխան դեռ չունենք։ Միայն պարտք՝ մեր հերոսների կիսատ թողած կռիվը շարունակելու, ավարտին հասցնելու ու ասելու, որ ՄԵ՛ՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ։

Սիրելի՛ հայրենակից

Դու պարտավոր ես դառնալ այդ պայքարի մի զարկը և նոյեմբերի 5-ին՝ մեր Բանակի փառապանծ Հետախույզների օրը, ժամը 15։00, գալ Ֆրանսիայի հրապարակ՝ Միասնության հանրահավաքի՝ հավատալով, որ միասին մենք կարո՛ղ ենք։

Խոսքս ուղղում եմ նաև մեր հաղթանակները կերտած հրամանատարներին, մարտական, ծառայակից ընկերներին, պահեստազորի զինվորականներին․ ժամանակն է, որ կանգնեք մեր կողքին, մեր պայքարի առաջին գծում, ու այս անգամ էլ ցո՛ւյց տանք թշնամուն հայի միասնության, դարերից եկող մարտարվեստի ուժը»։