Թոշակառուների անկանխիկ առևտրի հետվճարը գործում է միայն 3 բանկից ստացված քարտերի դեպքում․ նախարար (տեսանյութ)
Կառավարությունը որոշել է 6 հազար դրամով ավելացնել կենսաթոշակները․ առաջին փուլում բարձրացրնք 3000 դրամով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա կենսաթոշակային ֆոնդի համատեքստում նաև ձեռքբերում է համարում այն, որ գործի է դրվել հետվճարային համակարգը։ Այսինքն` այն, որ անկանխիկ՝ քարտով գնումներ անելու դեպքում, որոշակի գումար (ենթադրվում է մինչև 5000 դրամ) վերադառնում է քարտին։
Այստեղ, իհարկե, չի քննարկվում ոչ միայն այն, որ դեռ շատ թոշակառուներ իրենց թոշակներն ստանում են առձեռն ու շատ գյուղական համայնքներում պարզապես չկան տերմինալներ ու բանկոմատներ, այլև, վերջին հաշվով, ոչ բոլոր բանկերն են աշխատում հետվճարային համակարգով։
Պարզվում է՝ հետվճարը գործում է միայն 3՝ «Արդշինինվեստ», «ՎՏԲ» և «Հայբիզնես» բանկերից ստացած քարտերի դեպքում։
«Վերջերս ԱԿԲԱ բանկը ևս ցանկություն հայտնեց միանալ։ Հորդորում ենք մյուս բանկերին էլ միանալ ծրագրին»,- ասաց նախարարը։
Մանրամասները` տեսանյութում