ՌԴ զինված ուժերը Նիկոլաևի շրջանում հարվածել են օտարերկրյա վարձկանների շտաբին
Ռուսական զորքերն ուկրաինական Նիկոլաևի շրջանում հրթիռային հարված են հասցրել օտարերկրյա վարձկանների ստորաբաժանումներից մեկի շտաբին: Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Նիկոլաև քաղաքի շրջանում հրթիռային հարված է հասցվել օտարերկրյա վարձկանների ստորաբաժանումներից մեկի շտաբին»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։