«Դավաճան». քաղաքացին՝ Հյուսիսային պողոտայով քայլող Փաշինյանին (տեսանյութ)
Դիրիժոր Օհան Դուրյանի արձանի բացման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ հետ, մի քանի պաշտոնյայի ուղեկցությամբ և մի քանի տասնյակ թիկնապահներով փորձում էր շրջել Երևանում:
Կարճ քայլերթը, անգամ այդքան բազմաշերտ պաշտպանությունից հետո, այնքան էլ հարթ չի անցել: Մի վարորդ, օրինակ, նկատելով Փաշինյանին մեքենայի ազդանշանով «վանկարկել է» ցույցերի հայտնի «առանց Նիկոլ Հայաստան» արտահայտությունը:
Իսկ ներկայացվող տեսանյութում լսվում է, թե ինչպես է քաղաքացին Փաշինյանին տեսնելով՝ գոռում «դավաճան»:
Մանրամասները՝ տեսանյութում