Էրիկ Ալեքսանյանի կալանքի դեմ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով
Էրիկ Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը տեղեկացնում է.
«Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառելու որոշման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։
Դատարանը որոշել է բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով։ Նոյեմբերի 11-ին կհրապարակվի դատարանի որոշումը»։