«Փյունիկը» պարտվեց «Բազելին» և դուրս մնաց պայքարից
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում հյուրընկալել էր Շվեյցարիան ներկայացնող «Բազելին»:
Ինչպես հայտնում է armsport.am-ը, հանդիպումը մեր թիմը սկսեց բավականին ակտիվ և 3-րդ րոպեին երևանյան թիմի ֆուտբոլիստները նույնիսկ սպառնացին Սալվիի դարպասին։ Հետագայում հանդիպումն ընթանում էր հիմնականում հայկական թիմի առավելությամբ, բայց արդյունքում հաշիվը բացեցին հյուրերը․ 17-րդ րոպեին աչքի ընկավ Դարիան Մալեսը։ Իսկ մոտ 10 րոպե անց շվեյցարացիները կրկնապատկեցին իրենց թիմի առավելությունը․ աչքի ընկավ Անտոն Կադեն։ Խաղակեսն այդպես էլ ավարտվեց՝ հյուրերի երկու գնդակի առավելությամբ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկը ևս անցավ մեր թիմի առավելությամբ։ Հանդիպման 52-րդ րոպեին մեր թիմը ստացավ նաև թվային առավելություն․ հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով խաղադաշտում՝ Դեն Նդոյեի հեռացվելուց հետո։ Այսպիսով, «Փյունիկն» այս կվարտետում զբաղեցրեց երրորդ տեղը։ 6 տուրից հետո այս խմբում թիմերը տեղակայվել են հետևյալ կերպ․
«Սլովան» – 11 միավոր
«Բազել» – 11 միավոր
«Փյունիկ» – 6 միավոր
«Ժալգիրիս» 5 միավոր
Կոնֆերենցիաների լիգայի խմբերում առաջին տեղ զբաղեցրած թիմերը նվաճում են 1/8 եզրափակչի, իսկ 2-րդ տեղ զբաղեցրած թիմերը՝ 1/16 եզրափակչի ուղեգիր։