Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Հասարակություն

Իմ տղաներ, ձեր ծնողները վշտից խելագարվել են, ձեր գերեզմանները պաշտպանում են մեզանից, խրամատավորվել են Եռաբլուրում. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Աջ լուսանկարում Տարոն Անդրեասյանն է: 2020 թվականի պատերազմի ժամանակ Տարոնը 26 տարեկան էր, դրանից առաջ տևական ժամանակ ապրում և աշխատում էր Ռուսաստանի Դաշնությունում:

Պատերազմը սկսվելուն պես նա վերադարձել է Հայաստան և կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը: Ձախ լուսանկարում, ըստ հարազատների վկայությունների, կրկին Տարոն Անդրեասյանն է:

Ձախ լուսանկարը ստոպ-կադր է հայտնի տեսանյութից, որում Տարոնը կանգնած է ադրբեջանցի մի խումբ զինվորականների դեմ դիմաց՝ միայնակ, տվյալ դեպքում՝ ոչ թե միայնակ, այլ իր ինքնաձիգի հետ:

Նրան առաջարկում են գերի հանձնվել՝ խոստանալով որևէ երրորդ երկիր փոխանցել, վստահեցնում են, որ չեն սպանի, ծեծի չեն ենթարկի, համոզում են հանձնվել: Տարոնը չի հանձնվում, ինքնաձիգը պարզում է ադրբեջանցիների ուղղությամբ, սկսում է կրակել: Եվ սպանվում է:

Մենք պատերազմի դաշտում մեր զինվորների՝ այսպիսի և բազմաթիվ այլ սխրանքների մասին վկայություններ շատ ենք լսել: Դրանք պատմել են Արցախյան բոլոր պատերազմների մասնակիցներն իրենց մարտական ընկերների մասին:

Տարոն Անդրեասյանն այս բոլոր պատմությունների, մեր բոլոր հերոս տղաների հավաքական դեմքն է, այն պարզ պատճառով, որ նրա սխրագործությունը վավերագրված է, և մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է տեղի ունենում այն, ինչի մասին այդքան շատ լսել ենք, բայց թերևս երբեք էլ գործողության մեջ չենք կարողացել պատկերացնել:

Սիրելի Տարոն, իմ հարազատ, իմ հայրենակից, իմ արյունակից, իմ եղբայր, իմ որդի, իմ քրոջ որդի, իմ եղբոր որդի, իմ հերոս: Դու գիտես, դու չես կարող չիմանալ, թե ես քանի անգամ եմ դիտել տեսանյութը և ինչպես եմ փորձել հայտնվել քո մարմնում, քո մտքում, քո գլխում: Ինչպես եմ ձգտել լինել «դու» և զգալ այն ամենը, որ դու զգում ես քո կյանքի վերջին րոպեների ընթացքում: Վստահ եմ, որ այդ ամբողջ ընթացքում և հիմա, երբ ես այս տողերն եմ ուղղում քեզ, դու տեսնում ես իմ հոգու ամենավերջին բջիջն անգամ, զգում ես ինձ, ինչպես ես եմ զգում քեզ: Յուրաքանչյուր նման պահի, ինչպես նաև հիմա, մենք միասին ենք, ես քեզ հետ եմ, ես քեզ մենակ չեմ թողնում թշնամու դիմաց:

Ես կլանում եմ քո յուրաքանչյուր միլիշարժումը, քո ձայնի յուրաքանչյուր երևէջը: Ես զգում եմ, թե դու ինչպես ես խոսում այդ մարդկանց հետ՝ ուղղակի, հենց այնպես՝ ժամանակ շահելու համար, որովհետև որոշումն արդեն կայացրել ես: Ես զգում եմ, թե ոնց ես ամեն մի բառով ևս մեկ վայրկյանով ուղղակի երկարացնում այս աշխարհը՝ դաշտերն ու երկինքը, ծառերն ու թփերը, հողն ու ասֆալտը, մարդ արարածներ՝ թեկուզ թշնամու զինվոր տեսնելու, նրանց հետ հաղորդակցվելու, ինչ-որ բան ասելու, ինչ-որ բան լսելու, ինչ-որ բան զգալու հաճույքը: Ես իմ յուրաքանչյուր բջիջով զգում եմ այն պահը, երբ դու շատ թույլ հավանականություն ես տեսնում հավատալու քո դիմաց կանգնած մարդկանց խոսքերին, և միլիմիլիմիլիվայրկյան տևողությամբ միտք է այցելում քեզ՝ իսկ գուցե արժե փորձել:

Բայց ո՛չ, դու վստահ ես, որ նրանք ստում են: Դու գիտես նաև, որ քո ժամանակը խիստ սահմանափակ է, որ կա՛մ դու պետք է կրակես, կա՛մ քեզ պետք է կրակեն: Եվ դու ինքդ ես առաջինը զենքը բարձրացնում և սեղմում ձգանին:

Խոսքը այստեղ հայրենիքի մասին չէ: Հայրենիքը այդ պահին քո զոհվելով կամ գերի հանձնվելով չէ, որ պարտվելու կամ հաղթանակելու էր, և դու դա իհարկե հասկանում ես: Խոսքը քո, անձամբ քո՛ արժանապատվության մասին է: Մինչև վերջին շունչը սեփական ոտքերի վրա ամուր կանգնելու, ողնաշարը ձիգ պահելու, չծնկելու, չստորացվելու, ծնողներիցդ, մանկապարտեզից և դպրոցից քեզ փոխանցած արժեքներին, հավատամքներին, համոզմունքներին չդավաճանելու մասին է:
Սա ոչ այլ ինչ է, քան ընտրություն, գիտակցված ընտրություն:

Ես անընդհատ, պարբերաբար կնայեմ այս տեսանյութը, նորից ու նորից կհայտնվեմ քո մտքում ու քո հոգում, քո մաշկի տակ ու կկիսեմ քեզ հետ քո ընտրությունը: Քո կողքին չեմ եղել այդ պահին՝ քո վերջին ընտրության պահին, այդ դժվար, շատ դժվար ընտրության պահին, բայց եթե այդ մի քանի րոպեն քո կյանքում մեկ անգամ էր՝ եղավ-ավարտվեց, ինձ համար կլինի անընդհատ, էլի ու էլի, կրկին ու կրկին:

Դա կլինի իմ հատուցումը քեզ, իմ գնահատականը քեզ, իմ հիացմունքի արտահայտությունը, քեզ հետ լինելու իմ միակ ուղին: Դա կլինի իմ պատիժը: Դա կլինի իմ խոստումը՝ երբեք, ոչ մի պարագայում չտատանվել, չգայթակղվել, ամեն պահի ընտրություն կատարելիս հավատարիմ մնալ, չդավաճանել քեզ, քո կատարած ընտրությանը:

Իմ հարազատ Տարոննե՛ր, Աբաջյաննե՛ր, Մխիթարնե՛ր, Ալբերտնե՛ր, Ալեննե՛ր, Արսեննե՛ր, Կյաժե՛ր, Գոռե՛ր, Ազատնե՛ր, Գևորգնե՛ր, Կարեննե՛ր, Խաչատուրնե՛ր, Աշոտնե՛ր, Արմեննե՛ր, Արեննե՛ր, Ժորանե՛ր: Ի՛մ տղաներ:

Դուք բոլորդ՝ անխտիր բոլորդ, կատարել եք մի պարզ ընտրություն, այնպիսի ընտրություն, որին բախվում է յուրաքանչյուր մարդ գրեթե ամեն օր: Դուք, ձեր ծնողները, ձեր ընտանիքները՝ կանայք, մայրերն ու հայրերը, ընտրել եք ազնվությունը, քաջությունը, արդարությունը, ձեր ընտանիքների և ձեր հայրենիքի հանդեպ սերը, ի վերջո՝ արժանապատվությունը: Դուք չեք փախել երկրից, չեք փախել մարտի դաշտից, և ես յուրաքանչյուրիդ հետ կիսում եմ ձեր ընտրությունը՝ այսօր և հավերժ:

Ի՛մ տղաներ, մեզ մոտ՝ երկրի վրա, մարդիկ մի քիչ շփոթված են, ձեզ փնտրում են գերեզմաններում, մահացածների մեջ: Ձեզանից մի քանիսի ծնողները վշտից խելագարվել են, ձեր գերեզմանները պաշտպանում են մեզանից, խրամատավորվել են Եռաբլուրում:

Դուք գիտեք, որ ես այս երկու տարվա ընթացքում երկու անգամ եմ եղել Եռաբլուրում, բայց ես իմ ամեն օրը ապրել եմ ձեզ հետ: Ես ձեր մասին մտածելիս գլուխս չեմ կախում և սև հողին չեմ նայում: Ձեր մասին մտածելիս ես գլուխս բարձրացնում եմ և երկնքին եմ նայում, տիեզերքն եմ տեսնում:

Ես ուզում եմ նաև, որ դուք իմանաք, որ շատ դժվար է պատերազմին մասնակցած և չզոհված բոլոր տղաների համար, հաշմանդամություն ստացած բոլոր տղաների համար. նրանք միաժամանակ և՛ ապրում են, և՛ չեն ապրում:

Նրանք մեղքի մեծ զգացում ունեն, որ ողջ են մնացել, որովհետև նրանք տեսել են ձեզ զոհվելիս և չեն կարողացել ոչինչ անել:

Նրանք, որոնք կատարել են նույն ընտրությունը, ինչ-որ դուք, անցել են նույն դժոխքի միջով, ինչ-որ դուք, բայց ողջ են մնացել, ամաչում են ողջերի համար»: