Զաքիր Հասանովը ստուգել է հատուկ նշանակության ուժերի զորամասերի զորավարժությունները
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և գերատեսչության ղեկավարությունը ստուգել են զորամասերի և կազմավորումների մարտական պատրաստվածությունը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի հայտնում է ՊՆ-ն։
Այցի ընթացքում Հասանովը հետևել է հատուկ նշանակության ուժերի զորամասերի զորավարժություններին։ Նախարարին զեկուցվել է, որ ռազմաօդային ուժերի և հրթիռահրետանային ստորաբաժանումների աջակցությամբ իրականացվող հատուկ գործողություններում զորատեսակների փոխգործակցությունը կազմակերպված է բարձր մակարդակով։
Այնուհետև ցուցադրվել է վարժանքների հաջորդ փուլին համապատասխան առաջադրանքների կատարումը։