Մի քանի օրից Վաշինգտոնում կլինի իմ, Բայրամովի և Բլինքենի հանդիպումը. ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ԱՄՆ-ում կհանդիպեն:
Միրզոյանը նաև նշեց․
«Այնտեղ կլինի իմ ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետաքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Սա ինտենսիվ գործընթաց է և վկայում է այն մասին, որ միջազգային հանրության կողմից կա ուշադրություն»։