Ուկրաինայում նշել են, որ հացահատիկային միջանցքը երբեք չեն օգտագործել ռազմական նպատակներով
Կիևը չի տվել որևէ նոր պարտավորություն, որն ավելին է, քան գոյություն ունեցող նախկին պարտավորությունները:
Այս մասին ասել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Ռուսաստանը որոշել է ապաշրջափակել հացահատիկի համաձայնագիրը այն բանից հետո, երբ Ուկրաինան երաշխիքներ է տրամադրել չօգտագործել հացահատիկային միջանցքը ռազմական նպատակներով, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Նիկոլենկոյի խոսքով, Ուկրաինան չի օգտագործել և չի նախատեսել օգտագործել հացահատիկային միջանցքը ռազմական նպատակներով, ուկրաինական կողմը հստակորեն կատարում է հացահատիկի համաձայնագրի դրույթները, ուկրաինական պետությունը չի ընդունել որևէ նոր պարտավորություն, որը գերազանցում է արդեն գոյություն ունեցող պարտավորությունները։