Արաս Օզբիլիսը հեռանում է «Սպարտակից»
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը հաստատել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հեռանալու է ռուսական ակումբից:
«Արաս Օզբիլիսը եւ Կիրիլ Կոմբարովը հեռանում են թիմից: Արասը քիչ խաղային պրակտիկա էր ստանում: Վնասվածքից հետո նա ոչ մի կերպ չէր կարողանում վերադառնալ նախկին մարզավիճակին: Օզբիլիսը հայտնեց թիմից հեռանալու ցանկություն, եւ մենք կարծում ենք, որ այլ ակումբում նա կխաղա ավելի շատ»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Чемпионат.com»-ը:
Օրերս «Սպարտակից» հեռացել էր նաեւ Հայաստանի հավաքականի 28-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը վերադարձել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»: Արաս Օզբիլիսը 2013-ին Կրասնոդարի «Կուբանից» է տեղափոխվել «Սպարտակ», որի կազմում անցկացրել է 35 խաղ՝ խփելով 3 գոլ: