45-50 տարեկան է, բայց փորձառու․ Քերոբյանն ուզում է ռուսաստանաբնակ ընկերոջն իրեն խորհրդական նշանակել (տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջարկել է Փաշինյանին իր համար նոր խորհրդական նշանակել՝ քիմիայի գծով։ Այդ մասին նա ասաց ԱԺ-ում 2023թ. պետբյուջեի քննարկման ժամանակ։
Քերոբյանը վստահ է, որ իր նշած անձը, ով բնակվում է Ռուսաստանում ու քիմիայի հետ կաpված մեծ բիզնես ունի, կարող է օգնել Հայաստանում ոտքի հանել քիմիական արդյունաբերությունը։ Նա նկատում է, որ այսօր դա արդյունաբերական ճյուղերի ամենաբարձր արտադրողականությունն ունի ու ամենակարևորն է՝ տնտեսության զարգացման գործում։
ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվեց, թե քանի տարեկան է այդ անձը, ինչին արձագանքելով՝ Քերոբյանն ասաց․ -«45-50 տարեկան է, բայց շատ փորձառու է իր գործում»։
Մանրամասները՝ տեսանյութում