Հյուսիսային Կորեան կրկին հրթիռներ է արձակել
Հյուսիսային Կորեան հինգշաբթի օրը մեկ հեռահար բալիստիկ և երկու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից մեկը Հյուսիսային Ճապոնիայի բնակիչներին դրդել է ապաստարան մտնել:
Հրթիռների արձակման մասին հայտնել են հարավկորեացի զինվորականները։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ տեղական ժամանակով մոտ 7:40-ին Փհենյանի մոտ գտնվող Սունան շրջանից հեռահար բալիստիկ հրթիռ է արձակվել դեպի Ճապոնական ծով:
Ժամը 08:39-ին Հարավային Փյոնգան նահանգից արձակվել է ևս երկու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ։
«Հարավային Կորեայի զինված ուժերը լիարժեք պատրաստության վիճակ են պահպանում՝ սերտորեն համագործակցելով Միացյալ Նահանգների հետ և մեծացնելով հսկողությունն ու զգոնությունը», ասվում է Agence France-Presse-ի մեջբերված զեկույցում: