Ամերիկյան ժողովրդավարությունը վտանգի տակ է. Ջո Բայդեն
ԱՄՆ-ում ժողովրդավարությունը վտանգի տակ է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։ Այս մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը, գրում է Politico-ն։
«Հոգու խորքում մենք զգում ենք, որ ժողովրդավարությունը վտանգի տակ է»,- ասել է նա Վաշինգտոնում քարոզարշավի ժամանակ:
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ երկրում ժողովրդավարությունը կախված է այս տարվա ընտրություններից։ Ջո Բայդենը հավելել է, որ Դոնալդ Թրամփը մեղավոր է ամերիկացիների միջև տարաձայնություններ հրահրելու մեջ։ Նրա կողմնակիցները, ովքեր հերքում էին 2020 թվականի ընտրությունների արդյունքները, այժմ հավակնում են Ամերիկայի յուրաքանչյուր պաշտոնի»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը։