Երևանում բախվել են թիվ 41 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսն ու ՀՀ ՊՆ ծառայողի Hyundai Sonata-ն․ կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում Բաբաջանյան փողոցում բախվել են Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան և թիվ 41 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի քաղաքային ավտոբուսը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքվ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Hyundai Sonata-ի վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, իսկ ավտոբուսը սպասարկում է թիվ 41 երթուղին և այն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժին պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։