Ուկրաինան զգուշացրել է Իրանին
Ուկրաինան զգուշացրել է Իրանին Ռուսաստան մեծ թվով կամիկաձե անօդաչու թռչող սարքերի և հրթիռների տեղափոխման հետևանքների մասին։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Կիևում Իսպանիայի ԱԳՆ ղեկավարի հետ մամուլի ասուլիսում, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Կուլեբան նշել է նաև, որ Իրանի համար լավ որոշումը կլինի ռազմական համագործակցության դադարեցումը և Ռուսաստանին ցանկացած զենքի մատակարարումը, որն օգտագործվում է Ուկրաինայի դեմ պատերազմում: