Էրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է իր Telegram ալիքում։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարին հացահատիկի համաձայնագրի պահպանմանը ակտիվ մասնակցության, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր աջակցության համար;
«Մենք քննարկել ենք գերիներին վերադարձնելու հետագա քայլերը»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։