Մոլդովան մնում է խոցելի Ռուսաստանի համար. Մայա Սանդու
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ռումինական Digi24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Սահմանադրությամբ ամրագրված երկրի չեզոքության կարգավիճակը չի պաշտպանում այն, սակայն այն կարող է փոխվել միայն ժողովրդի լայն աջակցությամբ։
«Մենք ունենք անվտանգության լուրջ սպառնալիք Ռուսաստանից, որին ամեն օր բախվում ենք։ Միևնույն ժամանակ, մենք ժողովրդավարական պետություն ենք, մենք ցանկանում ենք ամրապնդել ժողովրդավարությունը, և մեզ համար կարևոր է, թե ինչ են մտածում քաղաքացիները»,- ասել է Սանդուն։
Նրա խոսքով, իշխանությունները պահպանում են չեզոքության սահմանադրական սկզբունքը, քանի որ այդպիսին է քաղաքացիների կամքը։
«Մոլդովան մնում է խոցելի Ռուսաստանի համար»,- հավելել է նա։