Գետք, Ուջան և Կոշ բնակավայրերում շչակ է փորձարկվելու
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրում շչակ է փորձարկվելու։
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Ուջան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Կոշ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։
ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ։