Դի Կապրիոն ստացել է կինոքննադատների Critics’ Choic մրցանակը
Միացյալ Նահանգների Սանտա Մոնիկա քաղաքում կայացել է կինոքննադատների Critics’ Choic մրցանակի հանձնման արարողությունը, որի ժամանակ լավագույն դերասան է ճանաչվել «Փրկվածը» ֆիլմի գլխավոր դերակատար Լեոնարդո դի Կապրիոն: Ինչպես հայտնում է interfax.ru-ն, լավագույն դերասանուհի է ճանաչվել Բրի Լարսոնը` «Սենյակ» ֆիլմում գլխավոր դերակատարման համար:
Մինչդեռ լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Թոմաս Մքքարթիի «Ուշադրության կենտրոնում» կինոնկարը: Աղբյուրը հիշեցնում է, որ Լեոնարդո դի Կապրիոն հունվարի 14-ին ներկայացվել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի` «Լավագույն դերասան» անվանակարգում:
Հայտնի է, որ դերասանն այս անվանակարգում ներկայացվում է արդեն 5-րդ անգամ։