Քննչական կոմիտեն 12 ամենագնաց մեքենա ձեռք կբերի
Քննչական կոմիտեն տրանսպորտային միջոցների բարելավման նպատակով նախատեսում է 174 միլիոն դրամով 12 տրանսպորտային միջոց ձեռք բերել: Այս մասին ասաց ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Դրանք ամենագնացներ են, որոնք անհրաժեշտ են ՔԿ զինվորական քրեական գործերով քննչական գլխավոր վարչությանը։
Այվազյանի խոսքով՝ քննիչները սահմանամերձ տարբեր գոտիներում են իրենց գործունեությունն իրականացնում, երբեմն՝ առաջնագծերում։ Ըստ նրա՝ այս ամենագնացները խիստ անհրաժեշտ են իրենց: