Ուկրաինան պատրաստ չէ փոխզիջումների գնալ Ռուսաստանի հետ. Զելենսկի
Ուկրաինան պատրաստ չէ կրկին փոխզիջումների գնալ Ռուսաստանի հետ: Նման որոշումները նախկինում եղել են Ուկրաինայի ամենամեծ սխալը, ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ համաշխարհային որոշ առաջնորդներ կցանկանային, որ Ուկրաինան համաձայներ Ռուսաստանի պայմաններին։
«Կարծում եմ, որ երկրների որոշ առաջնորդներ, իհարկե, կցանկանային փոխզիջումներ Ուկրաինայից, ես չեմ ուզում հիմա իմ գնահատականը տալ սրա վերաբերյալ, քանի որ դա նշանակություն չունի: Ես գիտեմ, թե ինչպես կավարտվի այս պատմությունը»,- ասել է Զելենսկին: