Կիմ Չեն Ընը մեկ օրում 20 հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան նոյեմբերի 2-ին տարբեր հեռահարության գրեթե 20 հրթիռ է արձակել Արևելյան և Դեղին ծովերի ուղղությամբ, հայտնում է Yonhap-ը:
Փհենյանը հրթիռ է արձակել Հարավային Կորեայի հետ ծովային սահմանով, այն ընկել է Հարավային Կորեայի ափից 60 կմ հեռավորության վրա։ Հարավային Կորեայի նախագահը միջադեպն անվանել է «ըստ էության ներխուժում»:
«Հյուսիսային Կորեայի կողմից արձակվել են երկիր-օդ հրթիռներ»,- հավելել են հարավկորեացի զինվորականները: