Նախկինների դեմ կատաղի պայքարի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել էր ֆինանսների նախարար. Էդգար Ղազարյանը՝ իշխանության նշանակումների մասին (տեսանյութ)
Զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ․ Կենտրոնական բանկ
«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդինՄադրիդում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև
Այս առավոտ Երևանում շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը
Ի՞նչ ունեցվածք ունի Ախուրյանի վերընտրված համայնքապետ Զ. Մանուկյանը․ 9 հողամաս, առանձնատուն, 2 բնակարանԹող ID ստանա, ապրի` առանց անձնագրի.այն դառնում է ճոխության առարկա. «Հրապարակ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը». «Հրապարակ»Հասցեներ, որտեղ մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»Հող են պատրաստում. «Հրապարակ»Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համար
Տնտեսություն

Հոսանքի սուբսիդավորումը կառավարության որոշմամբ կա, իսկ փաստացի` չկա

Դեկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի սպառումը բնակիչներին շրջանում խառնաշփոթ է առաջացրել, գումարի չափը անհավանական մեծ է: Չնայած կառավարությունը հայատարարում է սուբսիդավորման մասին և թվեր է ներկայացնում, սակայն սպառողների համար այդ փոխհատուցումը զգալի չէ:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը newspress.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության կողմից էլեկտրաէներգիայի սուբսիդավորմանը, նկատեց, որ կառավարության որոշմամբ հոսանքի սուբսիդավորում կա, իսկ փաստացի` չկա:

Նրա խոսքով` օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին քիչ էներգիա է սպառվում և էներգիայի դիմաց վճարվող գումարի տարբերությունը շատ չնչին է, իսկ ձմռան ամիսներին արդեն այդ տարբերությունը զգալի է: Հաշվի առնելով այս ամենը և այն, որ կառավարությունը սուբսիդավորում է այն դեպքում, երբ սպառվում է 250 կվտ էներգիա, իսկ արդեն 251 կվտ-ի դեպքում սպառողն ամբողջությամբ զրկվում է սուբսիդավորումից` տնտեսագետն իրատեսական չի համարում կառավարության այն հայտարարությունն, ըստ որի` դեկտեմբերին բնակիչ-սպառողների շուրջ 60 տոկոսը օգտվել է սուբսիդավորման ծրագրից:

«Ես չգիտեմ, թե այդ թիվը որտեղից են վերցրել, դա ռիսկային է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է դեկտեմբեր ամսվան: Գիտե’ք, նոր տարվա նախաշեմ է եղել, և մարդիկ բավականին էլեկտրաէներգիա են սպառել: Այնպես, որ այդ թիվն իրականությանը չի համապատասխանում: Ես կասեի` դա նույնիսկ գերագնահատված է»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ այս ամիսներին սուբսիդիան կընթանա նվազողական սցենարով և աստիճանաբար կձգտի զրոյի:

Հիշեցնենք, որ ժամանկին տնտեսագետը սուբսիդավորման հետ կապված այլ, ավելի օպտիմալ սակագների առաջարկով է հանդես եկել, սակայն, ինչպես Արտակ Մանուկյանն է նկատում, իր առաջարկը կառավարությունում քննարկման չեն դրել:

«Ամսական մինչեւ 250 կվտ սպառողների 1 տարվա փոխհատուցումը 3 հազար կիլովատ է: Լավ կլիներ, եթե սպառողին ոչ թե ամիսը 250 կիլովատի հնարավորություն տրվեր, այլ որ սպառողը տարվա կտրվածքով 3000 կիլովատի համար վճարեր 42 դրամ սակագնով: Եթե մարդը ձմռանը 250 կիլովատ է սպառելու, ամռանը՝ 200, ապա այս տարբերությունն իրար կփոխհատուցի… Բայց կառավարությունը քննարկման չդրեց այս առաջարկությունը և արեց այն, ինչ այսօր կա»,- newspress.am-ի հետ զրույցում ընդգծեց  տնտեսագետը:

Ինչ վերաբերում է սպառողների շրջանում առաջացած այն դժգոհություններին, թե հաշվիչի ցուցմունքերը չեն համապատասխանում իրականությանն, ապա տնտեսագետը բացատրում է. «Հնարավոր չէ, որ ցուցմունքները սխալ լինեն, պարզապես դա սակագնի 16 տոկոս աճն է, որ արդեն իրեն զգացնել է տալիս: Այսինքն ամեն կիլովատի դիմաց 7 դրամ ավել են վճարում»:

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը դրվեց օգոստոսից, կառավարությունն էլ հանդես եկավ սուբսիդավորման առաջարկով: