Լեհաստանը սկսել է պարիսպ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին
Լեհաստանը սկսել է պարիսպ կառուցել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ պատնեշների բարձրությունը կլինի 2,5 մետր, լայնությունը՝ 3 մետր։
«Այն բաղկացած է լինելու երեք շարք փշալարից, որն օգտագործվում է ամբողջ աշխարհում բանակի կողմից»,- ասել է պաշտպանության վարչության պետը։
Նախարարի խոսքով՝ շինարարության պատճառն այն էր, որ Ռուսաստանը Կալինինգրադի մարզի օդանավակայանը բացեց Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ինքնաթիռների համար։ Սա Լեհաստանի համար միգրացիոն ճնշման սպառնալիք է ստեղծում։