Ադրբեջանական հատուկ ջոկատայինները վարժանքներ են անցկացնում
Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության հարավային սահմաններին հարող տարածքներում սկսվել են հատուկ նշանակության ջոկատների զորամասերի զորավարժությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզաևի գլխավորությամբ անցկացվող զորավարժությունների պլանի համաձայն՝ զորամասերում բարձրացվել է տագնապի ազդանշան:
Իրականացվում է նաև փոխգործակցություն այլ զորքերի հետ: