Պենտագոնը խոսել է Սաուդյան Արաբիայի վրա Իրանի հնարավոր հարձակման մասին
Պենտագոնը մտահոգված է Սաուդյան Արաբիայի վրա Իրանի հնարավոր հարձակումներով։ «Մենք մշտական կապի մեջ ենք Էր-Ռիադի հետ այդ հարցով»,- ասել է Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը:
Զինվորականն ընդգծել է, որ ԱՄՆ-ն իրավունք է վերապահում պաշտպանվելու՝ անկախ նրանից, թե որտեղ են ծառայում ամերիկյան զորքերը՝ Իրաքում, թե այլ տեղ:
Հարցին, թե կոնկրետ հարձակման վտանգ կա՞, Փեթ Ռայդերը չի պատասխանել: