Ռուսաստանը վերադառնում է հացահատիկի գործարքին
Հացահատիկի միջանցքը կշարունակի աշխատել, իսկ առաքումները կլինեն նույն ռեժիմով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, գրում է TRT Haber-ը։
«Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զանգահարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին և ասել, որ հացահատիկի առաքումները կշարունակվեն նախկինի պես՝ սկսած այսօր ժամը 12:00-ից»,- ասել է նա։
Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ երեկ զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հացահատիկային միջանցքի վերաբերյալ, իսկ նոյեմբերի 2-ին կզանգահարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
Հենց նոր հայտնի դարձավ, որ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը Ռուսաստանի մասնակցության վերականգնման մասին։ Նա Ուկրաինայից գրավոր երաշխիքներ է ստացել հացահատիկային միջանցքը Ռուսաստանի դեմ մարտական գործողություններում չօգտագործելու համար, հայտնել են նախարարությունից։