Օկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել օկուպացված Ջրականի շրջանում ականի պայթյունի հետ կապված միջադեպի կապակցությամբ։
«Նախաքննության արդյունքում պարզվել է, որ շինարարական և վերանորոգման աշխատանքներ իրականացնող ընկերության մեքենայի վարորդ Իլգար Ախմեդովը հակահետևակային ականի վրա պայթել է։ Նա ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Ներկայումս հետաքննվում է դեպքը: