Լավ է, որ ուսուցիչն այսօր կարող է ստանալ 450 հազար դրամ, բայց մեր նպատակն է, որ նա ստանա 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ․ Փաշինյան (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև կրթական ոլորտին հատկացվող գումարներից և հերթական անգամ անդրադարձավ նաև ուսուցիչների ատեստավորմանն ու դրա արդյունքում աշխատավարձի բարձրացմանը։
«Կառավարության նպատակադրումն է, որ Հայաստանում ուսուցիչները ստանան 800 հազար, 900 հազար, 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ, և կամավոր ատեստավորման համակարգը դա կարող է թույլ տալ»,- ասաց Փաշինյանը: