3 անգամ թոշակ ենք ավելացրել՝ ոչ կանխիկ առևտրի հետվճարը նույնպես թոշակի ավելացում է. Փաշինյանը ձեռ է առնում թոշակառուներին (տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ թոշակառուների հետվճարային համակարգին: Այն ենթադրում է անկանխիկ առևտրից՝ քարտով առևտուր անելու դեպքում, որոշակի տոկոսներ հետվճար անել թոշակին:
Փաշինյանը հետվճարը նույնպես համարում է թոշակի ավելացում, այն դեպքում, երբ նախ շատ թոշակառուներ քարտ չունեն, իսկ ունեցողներից ոչ բոլորն են քարտով առևտուր անում: Սա մի կողմից:
Մյուս կոսմից էլ որպես հետվճար ավելացած գումարը շատ չնչին է: